Փորձում են ստորաբար, սրիկայաբար ոստիկանությունը ծառայեցնել օրվա ռեժիմին.IRAVUNK.com
«Իրավունքի» զրուցակիցն է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության նախկին պետ, պատվախնդիր սպա, գնդապետ ՍԱՅԱԹ ՇԻՐԻՆՅԱՆԸ: Ում հետ զրուցել ենք ոստիկանության ներկայիս իրավիճակի եւ առկա խնդիրների մասին, չշրջանցելով նաեւ անձամբ գնդապետ Սայաթ Շիրինյանի ավտոտնակի մոտ` «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանի կողմից հրահրված միջադեպը:
-Պարոն Շիրինյան, նախ, որպես երկար տարիներ Ոստիկանության համակարգում ծառայած անձնավորություն, գնդապետ` ի՞նչպես կգնահատեք ներկայիս ոստիկանության վիճակը:
- Ինչպես իմ ծառայած տարիներին, այնպես էլ այսօր` Ոստիկանության համակարգում կան շատ արժանավոր եւ պատվախնդիր ոստիկաններ: Եվ հենց այդ պրոֆեսիոնալ, պատվախնդիր ոստիկանների գոյությունը համակարգում բավականին լուրջ զսպաշապիկ է, որ համակարգը չքանդվի: Որովհետեւ 2018թվականին, երբ բոլորը ոգեւորված հեղաշրջման ժամանակ գոռում էին` «ոստիկանը մերն է, ոստիկանը մերն է», ամենեւին չէր ենթադրում, որ եթե ոստիկանը իրենցն է` ուրեմն ինչպես ուզեն` նրա հետ կարող են վարվել: Սրանք հիմա փորձում են ստորաբար, սրիկայաբար ոստիկանությունը ծառայեցնել օրվա ռեժիմին: Ներկա իշխանությունները ոստիկանությանը առ ոչինչ են ուզում դարձնել: Հասել եք նրան, որ արվամոլը մտնում է ոստիկանության կենտրոնական բաժին,` ոստիկան է ծեծում, ոստիկան է հոսպիտալացվում, բայց դրանք մնում են անպատիժ, բա ո՞նց աշխատեն այս ոստիկանները` եթե նրանց ոսկյա սկուտեղով զոհասեղանին են մատուցում: Կա՛վ, ո՞վ է ինչ-որ անհայտ ծագումնաբանությամբ Վարդգես Գասպարին, որ ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանին կարողանում ասել «համբալ» եւ մնալ անպատիժ: Սա՞ է Ձեր իրավական պետությունը, սրա համար էի՞ք գոռում` «Դմփ-դմփ, հու»: Ինչո՞ւ եք նսեմացնում, ստորացնում պետության հենասյուններին` ԱԱԾ-ին եւ Ոստիկանությանը: Այս իշխանությունները ուժային կառույցներին կազմաքանդման են տանում: Հասարակ օրինակ, ո՞վ է Դանիել Իոնիսյանը, որ դուք ոստիկան եք կցել նրան: Այսօր լրատվամիջոցների դերն ու նշանակությունը շատ ավելի մեծ է, բայց եթե Դուք դուրս գաք ռեպորտաժ պատրաստելու Ձեզ ոստիկան կկցե՞ն` իհարկե ոչ:
ԵՍ ՀԱՄԵՆԱՅՆԴԵՊՍ ԿԼՌԵՄ
-Պարոն Շիրինյան, որպես ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության նախկին պետ, ի՞նչպես կգնահատեք ներկայիս տվյալ վարչության աշխատանքը: Հաշվի առնելով, որ մամուլում բազմաթիվ են այդ կառույցի վերաբերյալ փաստարկված հրապարակումները, որ տվյալ վարչությունը զբաղված է` ոչ թե իրեն վերապահված գործառույթներն իրականացնելով, այլ շատ հաճախ` տարբեր ֆեյք խմբավորումների կողմից իրենց «ձեռքի տակով» չանցած լրագրողների եւ լրատվամիջոցներին «սեւացնելու» գործով:
Մանրամասները՝
