Պորտապարը վնասում է ողնաշարը. բժիշկներ
Առողջապահության միջազգային ասոցիացիայի եվրոպացի գիտնականներն անցկացրած հետազոտության ընթացքում եկել են այն եզրակացության, որ պորտապարը ցնցում է ողնաշարը։ Դա տեղի է ունենում ուղղահայաց և հորիզոնական թափահարման հետևանքով, ինչը պորտապարի պարտադիր տարրն է՝ փոխանցում է Mignews-ը։ Թափահարումների ժամանակ հիմնական լարվածությունն ընկնում է ողնաշարի վրա։ Մասնագետները խորհուրդ են տալիս մինչ պարային պարապմունքների հաճախելը լիարժեք բուժհետազոտություն անցնել՝ առողջությանը չվնասելու համար։
