Պորտուգալիայում մի խումբ գիտնականներ հայտնաբերել են աշխարհի ամենածանր արեւաձուկը
Պորտուգալիայում գիտնականների խումբը Ատլանտյան օվկիանոսում գտնվող Ազորյան արշիպելագում հայտնաբերել է աշխարհի ամենածանր արեւաձուկը:
Անցյալ տարվա դեկտեմբերին ձկնորսը Ազորյան արշիպելագi Ֆայալ կղզու ջրերում հայտնաբերել էր 3 տոննայից մի փոքր ավել կշռող սատկած հսկա արեւաձուկ, նշել են հետազոտողները: Օվկիանոսների պահպանության պորտուգալական կազմակերպության՝ Բնագետների Ատլանտյան ասոցիացիայի թիմը օգնել է հսկայական արարածին ցամաք բերել:
«Իհարկե, մենք հասկացանք, որ սա հսկայական արեւաձուկ է», - ասել է Բնագետների Ատլանտյան ասոցիացիայի հետազոտող Խոսե Նունո Գոմես-Պերեյրան:
Գոմես-Պերեյրան եւ նրա թիմը ձուկը կշռելու եւ չափելու համար շինարարական ամբարձիչ են կիրառել:
Պարզվել է, որ այն ունի ավելի քան 3 մետր երկարություն եւ ավելի քան 3 տոննա քաշ։ Այն դարձել է երբեւէ գրանցված ամենածանր ոսկրային ձուկը՝ գերազանցելով 1996 թվականին հայտնաբերված նույն տեսակի ձկան ռեկորդը, որը հայտնաբերվել էր ճապոնական ջրերում եւ կշռում էր մոտ 2,5 տոննա:
