Փոսի մեջ դի է հայտնաբերվել
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11:30-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի վերջնամասում՝ նորակառույց եկեղեցուն հարակից պուրակում՝ փոսի մեջ, հայտնաբերվել է անձը չպարզված, միջին տարիքի տղամարդու դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայք-էջից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները կիսակառույց եկեղեցուն հարակից պուրակից դուրս են բերել միջին տարիքի տղամարդու դի:
