«Պոստերի մոտից են խփել.միշտ ասում էր, որ թուրքից չի վախենում»...
Արդեն տեղեկացրել էինք, որ նախօրեին ժամը 16:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից «ԻՍՏԻԳԼԱԼ» տեսակի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել քաղաքացիական անձ, ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ, հովիվ, 1962թ. ծնված Հակոբ Համբարձումյանը: Վազաշենի գյուղապետ` Անդրանիկ Բաբայանը տեղեկացրեց, որ հովիվի մահվանն մասին իրենց տեղեկացրել են զինվորները:
Ազգենաշեն գյուղի ղեկավար Անդրանիկ Բաբայանը պատմեց, թե ինչպես է եղել դեպքը. «Ոչխարներին տարել էր արածացնելու, պոստերի մոտից են խփել, էն թեժ պահերին էլ էր տանում, ինքը միշտ ասում էր, որ չի վախենում, որ թուրքը իրենից պետքա վախենա: Դեպքը երեկ է տեղի ունեցել, զինվորներն այնտեղ են եղել, իմաց են տվել դեպքի մասին»,-ասաց գյուղապետը: Գյուղապետը տեղեկացրեց, որ Հակոբը պատերզամի մասնակից է եղել. «Պատերազմ տեսած տղա էր, դրա համար էր ասում, որ չի վախենում, ինչպես հերոս ապրել էր, էդպես էլ հերոսական մահով մահացավ»,-Fnews.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետը: Գյուղապետի փոխանցմամբ` Հակոբ Համբարձումյանը Վազգենաշենում կնոջ հետ էր բնակվում, երկու դուստրերն ամուսնացած են.«Լինում էր, որ կնոջ հետ միասին էին գնում սարերը, լավ է այս անգամ մենակ է եղել, բայց ոնց չի նկատել իմ համար զրամանալի է, պատերազմ տեսած մարդ էր...»:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն փետրվարի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից «ԻՍՏԻԳԼԱԼ» տեսակի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել քաղաքացիական անձ, ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ, հովիվ, 1962թ. ծնված Հակոբ Համբարձումյանը:
