ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԵՂԲՈՐԴՈՒ ԳՈՐԾՈՎ ԱՌԵՐԵՍՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորոդու` 22-ամյա Վանուշ Ալեքսանյանի դանակահարության մեջ մեղադրվող Սեդրակ Օսիպյանի գործով դեռեւս քննչական գործողությունները շարունակվում են, առերեսումներ են ընթանում: Բայց հուսով եմ, որ որ մինչեւ տարվա վերջ բոլոր քննաչական գործողությունները կկատարվեն եւ Սեդրակ Օսիպյանը վրջապես կներկայանա նախաքննական մարմնին:
Այս մասին Fnews.am-ի հետ զրույցում ասաց Սեդրակ Օսիպյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:
Ավելի վաղ ներկայացրել էինք, որ հունիսի 1-ի գիշերը Վալերի Օսիպյանի եղբորորդին դանակահարել էր 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին: Մամուլում հրապարակումներ էին հայտնվել այն մասին, որ Երեւանի փոխոստիկանապետը հանդիպել էր միջադեպի մասնակիցներից մեկի մոր՝ Սուսաննա Հովհաննիսյանի հետ եւ փորձել համաձայնության գալ եւ իր եղբորորդու կատարած դանակահարությունը բարդել նրա որդու վրա:
Նոնա Ադամյան
