Փոխոստիկանապետի եղբոր որդու գործով բոլոր փորձաքննությունների եզրակացություններն արդեն պատրաստ են
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու`22-ամյա Վանուշ Ալեքսանյանի դանակահարության մեջ մեղադրվող Սեդրակ Օսիպյանի գործով «բոլոր փորձաքննությունների եզրակացություններն արդեն պատրաստ են: Մեզ տրամադրելուց հետո նոր միայն, ես կծանոթանամ մանրամասներին»,-Fnews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սեդրակ Օսիպյանի պաշտպան, փաստաբան ԿՐՈՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:
Հիշեցնենք, որ վերոնշյալ դեպքը տեղի է ունեցել 2014թ. հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում: Վիճաբանությունից եւ ծեծկռտուքից հետո 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս վիրահատվել էր: Ըստ ոստիկանության՝ դանակահարողը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին է՝ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը: Սեդրակ Օսիպյանին հունիսի 3-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Ն. Ադամյան
