Պրահայում գործող Սուրբ հոգի եկեղեցին փոխանցվել է հայ համայնքին
Հոկտեմբերի 11-ին Պրահայի «Սուրբ Հոգի» կաթոլիկ եկեղեցին փոխանցվել է Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծխական համայնքին՝ անժամկետ օգտագործման համար։ Այս մասին հաղորդում է Չեխիայում գործող «Օրեր» ամսագրի կայքը:
Պատմական այս իրադարձությանը ներկա է եղել Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, կարդինալ Դոմինիկ Դուկան, ում շնորհիվ էլ իրականություն է դարձել չեխահայերի ցանկությունը։
14-րդ դարում կառուցված Սուրբ Հոգու եկեղեցու փոխանցման արարողությունը սկսվել ` ժամերգությամբ,գոհաբանական աղոթքով:
ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը շնորհակալություն է հայտնել չեխ ժողովրդին և կարդինալ Դուկային, փոխանցել է ՀՀ կառավարության շնորհավորանքները:
Ներկաներին իբրև օրվա հիշատակ բաժանվել են փայտե խաչեր։
Արարողությանը ներկա են եղել Չեխիայի հոգևոր դասի ներկայացուցիչներ,խորհրդարանի պատգամավոր Մարեկ Բենդան,հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Եկեղեցում ներկա հայերը ուրախությամբ շնորհավորել են միմյանց և մոմավառությամբ աղոթել։



