Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից
Դեկտեմբերի 2-ին, ժամը 16.28-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Ֆորդ» մակնիշի 31 ՍԼ 170 պետհամարանիշով ավոմեքենան:
