Փրկարարները 77-ամյա քաղաքացու դին հայտնաբերել են հյուրասենյակի հատակին
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 09:10-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցի թիվ 28 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1937թ. ծնված Ս.Խ.-ի դին:
