Փրկարարները բացել են փակ դուռը
Դեկտեմբերի 24-ին, 14.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի փողոցի թիվ 29 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 08.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են վերելակի դուռը:
