Փրկարարները բացել են փակ դուռը
ՀՀ ԱԻ նախարարության պաշտոնական կայքը հայտնում է, որ հունվարի 10-ին, ժամը 13.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով, բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հունվարի 10-ին, ժամը 12.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու 2-րդ նրբանցքի տներից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
