Փրկարարները բացել են փակ դուռը
Հունվարի 19-ին, ժամը 05.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 43 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հունվարի 18-ին, ժամը 20.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 67 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ներսում գտնվող քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. քաղաքացին քնած է եղել:
***
Հունվարի 18-ին, ժամը 19.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 3-րդ զանգվածի Քոչարյան փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
