Փրկարարները մեծ թվով ավտոմեքենաներ դուրս են բերել արգելափակումից
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգեր են ստացվել՝ ավտոմեքենաների արգելափակման վերաբերյալ:
Այսպես.
Հունվարի 9-ին, ժամը 02.41-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում` «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի մոտակայքում, ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Կ. Մ.-ի «Օպել» մակնիշի 34 RZ 143 պետհամարանիշի ավտոմեքենան:
***
Հունվարի 9-ին, ժամը 01.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դրոյի փողոցի թիվ 14/2 և Ռուբինյանց փողոցի թիվ 9 շենքերի միջնամասում «1-03» ծառայության ավտոմեքենան արգելափակվել է փոսի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Ֆորդ» մակնիշի 034 ՍԼ 64 պետհամարանիշի շտապօգնության ավտոմեքենայի (վարորդ՝ Ո. Զ.) հետնանիվի հատվածը դուրս է եկել ճանապարհի եզրաքարից, առկա է ներքև սահելու վտանգ:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
