Փրկարարները քաղաքացուն հայտնաբերել են լոգարանի հատակին ընկած
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 09:47-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Օրբելի փողոցի թիվ 16 շենքի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջի տեղեկացմամբ՝ հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանի հատակին ընկած, վատառողջ վիճակում հայտնաբերել 1949թ. ծնված Գ.Ս.-ին, ով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը ծանր է:
