Պուգաչովան բացահայտել է երկվորյակների մասին ողջ ճշմարտությունը (Video)
Ռուս հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովան առաջին ալիքի եթերում մեկնաբանել է երկվորյակների ծնունդը: Երգչուհին հայտնել է, որ որդուն Հարի են անվանել Հարի Փոթերի պատվին: «Հարրի Գալկին. լավ էլ հնչում է: Բայց երբ նրան կնքենք, իհարկե, ուղղափառ Իգոր անունը կստանա, կարծում եմ Լիզան նույնպես հոր ազգանունն է կրելու»,ասել է նա: Հարցին, թե ում են նման երեխաները Պուգաչովան պատասխանել է. «Աստված իմ, նույնիսկ կասկած չկա. Հարրիկը` Մաքսի քթից թռած է, իսկ աղջիկն ինձ է նման»,- պատմել է Ալլա Պուգաչովան:
