Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է ԼՂ հակամարտության հարցը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի անդամների հետ, որի ընթացքում քննարկվել է նաև ԼՂ հակամարտության հարցը:
Ինչպես տեղեկացնում է Կրեմլի կայքը` խորհրդակցության մասնակիցները կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ` ուշադրության կենտրոնում պահելով մայիսի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպումը Վիեննայում:
