Պուտին. Հայաստանը, Ադրբեջանը, Կամբոջան և Նեպալը միանում են ՇՀԿ-ին որպես գործընկերներ
Հայաստանը, Ադրբեջանը, Կամբոջան և Նեպալը կմիանան Շանհայի համագործակցության կամակերպությանը որպես կազմակերպության գործընկեր: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է РИА Новости-ին:
«Հայաստանը, Ադրբեջանը, Կամբոջան և Նեպալը միանում են ՇՀԿ ընտանիքին որպես գործընկեր»,-ասել է Պուտինը, բացելով ՇՀԿ երկրների ղեկավարների խորհրդի ընդլայնված նիստը:
Պուտինի խոսքով, կան ևս ուրիշ երկրներ, որոնք ցանկություն են հայտնում մասնակցել ՇՀԿ-ի աշխատանքներին: «Եվս մի շարք երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում մեր կազմակերպությանն այս կամ այն ձևով միանալու հարցում: Մենք ուշադիր կքննարկենք այդ հայցերը՝ հաշվի առնելով համապատասխան պահանջները»,-ասել է ՌԴ նախագահը:
