Պուտինն Օլիվեր Սթոուին պատմել է, որ Քլինթոնին առաջարկել է անդամակցել ՆԱՏՕ-ին
Վլադիմիր Պուտինը Բիլ Քլինոնին առաջարկել է, որ Ռուսաստանն անդամակցի ՆԱՏՕ-ին: Այս մասին Ռուսաստանի նախագահը պատմել է ռեժիսոր Օլիվեր Սթոունին, որը նրա մասին ֆիլմ է նկարահանում:
Ըստ «Ռոսիյսկայա գազետա»-ի՝ ՌԴ նախագահն այս առաջարկն արել է, որ երբ Քլինթոնն ԱՄՆ-ի նախագահն էր:
«Հիշում են նախագահ Քլինթոնի հետ մեր վերջին հանդիպումներից մեկը: Նա Մոսկվայում էր, եւ քննարկման ժամանակ ասացի նրան. «Դե, իսկ գուցե դիտարկենք այն տարբերակը, որ Ռուսաստանն անդամակցի՞ ՆԱՏՕ-ին»: Քլինթոնը պատասխանեց. «Ես դեմ չեմ»,- պատմել է Պուտինը:
