Պուտինի «ֆլիրտը» Չինաստանի ղեկավարի կնոջ հետ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է
Քանի որ ԱԽՏՀ գագաթաժողովից ոչ ոք իրական արդյունքներ չէր սպասում, լրատվամիջոցներն առավել մեծ ուշադրություն հատկացրել էին գագաթաժողովի ընթացքում ստեղծված մթնլորտին: Մասնավորապես ուշադրություն է գրավել Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի սառը ձեռքսեղմումը կամ թե ինչպես է ընդունել Բարաք Օբաման Վլադիմիր Պուտինի ձեռքն իր ուսին դնելու հանգամանքը: Այս մասին հայտնում է «Դոյչե Վելլե» լրատվականը:
«Պուտինը բացարձակ ուշադրություն չդարձրեց Բարաք Օբամային, մինչդեռ չափից երկար նայում էր Չինաստանի առաջին տիկնոջը: Մինչ Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը զրուցում էր Օբամայի հետ, Պուտինը շփվում էր նրա կնոջ՝ Պեն Լիյուանի հետ և ուրախությամբ շայում էր նրա ուսերը և ծածկեց կնոջը մոխրագույն ծածկոցով: Ցզինպինը և Օբաման ընդհատել են իրենց զրույցը և խնդրել բացատրել, թե ի՞նչ է կատարվում»,-գրում է Bild-ը:
Համաձայն պարբերականի՝ տեղական ԶԼՄ-ները արագ արձագանքել են այս տեասրանին, սակայն կարճ ժամանակ անց չինական գրաքննությունը ստիպել է համացանցից հեռացնել միջադեպի բոլոր նկարները և տեսագրությունները:
