Պուտինի քծնանքը կարող է ոչնչացնել Ռուսաստանը…
ՌԴ նախագահ Վ. Պուտինն այս օրերին, իր անձնական օգտագործման փորձագետների միջոցով հրապարակ է նետում Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու մասին վտանգավոր հիմարություններ: Դրանց իրագործման փորձի դեպքում Պուտինը կարող է ակամայից ականապատ դաշտի վերածել և ոչնչացնել հենց Ռուսաստանը:
Հայկական կողմին պարտադրելով զիջման տանելու Պուտինի քաղաքականությունը Էրդողանին և Ալիևին քծնելու ռազմավարական դավաճանության շարունակությունն է՝ 4-օրյա սադրիչ պատերազմից հետո:
Հայաստանը և ԼՂՀ-ն Թուրքիայի հետ առևտրում մանրադրամ դարձնելու և մի հարվածով մի քանի նապաստակ խփելու ցանկությունից Պուտինը կարող է ՛՛շլդիկանալ՛՛:
ՌԴ իշխանությանն անհրաժեշտ է՝ ԼՂՀ հարցում զոհաբերելով Հայաստանին՝ հաճոյանալ Թուրքիային և հեռու պահել Ղրիմի նկատմամբ հավակնություններից, ԵՏՄ մտցնել Ադրբեջանին, ազդեցությունն ուժեղացնել Անդրկովկասում, այդ թվում՝ ռազմական ներկայությունն ընդլայնելով խաղաղապահներով:
Պուտինը նաև մի վաղեմի երազանք ունի. պատժել Հայաստանին՝ ԽՍՀՄ փլուզման համար. Արցախն ազատագրելու ազգային զարթոնքը սկսվել է Հայաստանից ու տարածվել ազգային ինքնորոշում փնտրող հետխորհրդային մյուս երկրներում…
Դրանք այժմ քիչ թե շատ սառած հակամարտություններ են, որոնք կարող են շղթայական ռեակցիայով արդեն երկրորդ անգամ պայթել, եթե Հայաստանին ստիպեն՝ մտնել լայնածավալ պատերազմի մեջ:
Դա կարող է տարածվել նաև ամբողջ Ռուսաստանում, որտեղ հայկական, ադրբեջանական և հետխորհրդային երկրների համայնքները՝ որպես ականապատ դաշտ, կարող են քաոսի վերածել ամբողջ երկիրը՝ իր բոլոր անցանկալի հետևանքներով:
Մեծ հաշվով մենք կրկին կհաղթենք. սկզբում Ադրբեջանի նավթահորերը կպայթեցնենք, հետո Մինգեչաուրի ջուրը բաց կթողնենք, որ հանգցնի և սահմանակից երկրները չվնասի: Իսկ սառեցված հակամարտությունները և Ռուսաստանի ականապատված դաշտը կշարունակի պայթել… Այնպես որ հայե՛ր, բոլորդ՝ դեպի Հայաստան, քանի դեռ այդտեղ ձեզ պատանդ չեն պահել…
Ի վերջո, եթե ԵԱՀԿ-ի համար կարևոր չէ և մանդատ չունի՝ վերահսկելու, թե որ կողմն է սկսել պատերազմական ագրեսիան, ուրեմն կարևոր էլ չի լինի, թե ով է հաղթել…Իսկ հաղթողին չեն դատում:
