Պուտինին «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Ավստրալիայում (ֆոտոշարք)
Ավստրալիայում Ուկրաինայի սփյուռքը բողոքի ցույց է կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Ավստրալիա ժամանելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է «Նովոյե վրեմյա» պարբերականը:
Ցույցի ընթացքում մասնակիցները գոչել են, որ ուրախ չեն Պուտինի Ավստրալիա ժամանելուն:
«Նստիր քո հեծանիվը և քշիր տուն»,-գոռացել են ցուցարարները:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը Ավստրալիա ժամանել է երեկ՝ նոյեմբերի 14-ին՝ մասնակցելու այստեղ կայացող «Մեծ քսանի» երկրների ղեկավարների գագաթաժողովին:
Ավելի վաղ այն մասին, որ այս երկրում Պուտինի այցին «ուրախ չեն լինի» նաև ավստրալացիները հայտարարել էր Ավստրալիայի ընդդիմության առաջնորդ Բիլ Շորտենը և կոչ արել Պուտինին հրաժարվել գագաթաժողովին մասնակցելու մտադրությունից: Իսկ Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտը խոստացել էր սպորտային հնարք գործադրել Պուտինի նկատմամբ Ավստրալիա ժամանելու դեպքում:
