Պուտինն ու Օբաման դեռ չեն պատրաստվում հանդիպել
Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Բարաք Օբաման դեռ չեն պատրաստվում հանդիպել, այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ոչ»,-այսպիսի կտրուկ պատասխան է տվել Պեսկովն այն հարցին, թե քննարկվել է արդյոք Պուտինի և Օբամայի հանդիպման հարցը վերջիններիս հեռախոսազրույցի ժամանակ:
Նրա խոսքերով, զրույցը եղել է կառուցողական, սակայն չէր կարող և չի լուծել բոլոր վիճելի հարցերը:
Իսկ այն հարցին, թե կարող են արդյո՞ք նման շփումները նպաստել ռուս-ամերիկյան հարաբերությունների ջերմացմանը, Պեսկովն ասել է, որ դեռ դրական կարելի է համարել հեռախոսազրույցի գոյությունը:
