Պուտինը 10 գեներալի է աշխատանքից ազատել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը զինվորական ծառայությունից հեռացրել է տարբեր ուժային գերատեսչությունների 10 գեներալի։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում, գրում է ՏԱՍՍ-ը:
Մասնավորապես՝ ՌԴ նախագահը պաշտոնից ազատել է Չեչնիայի քննչական կոմիտեի ղեկավար Սերգեյ Դևյատովին, Քննչական կոմիտեի Մոսկվայի վարչության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Զյազևին և ԱԻՆ-ի աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Կիրեևին։
