Պուտինը չի կարող արգելել հարձակվել. հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար
Հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման խնդիրն է հետ մղել Հայաստանի համար արտաքին սպառնալիքը: Հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար Անդրանիկ Մակարյանը մայիսի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հստակեցրել է՝ խմբավորման հրամանատարը նշանակվում և պաշտոնից հեռացվում է Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով` ՌԴ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հետ համաձայնցնելով, իսկ հրամաններ տալիս է Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը:
Հարցին, թե արդյոք խմբավորման հնարավորությունները տարածվում են արևլյան հարևանից կողմից անվտանգության սպառնալիքների վրա` Անդրանիկ Մակարյանը պատասխանել է, որ հարցը քաղաքական է, բայց սպառնալիքի դեպքում չենք կարողանա սպասել:
Խնդրելով առավել պարզ բացատրել` Պուտինը չի՞ կարող ձեզ արգելել հարձակվել հարցին գեներալը պատասխանել է` չի կարող: Ինչ վերաբերում է այն բանին, թե արդյոք վստահություն կա, որ ռուսական բազան կենթարկվի հրամանին, գեներալն ասել է, թե ռազմական գործում կա «ասված է` արված է» արտահայտությունը: «Բոլորը պետք է կատարեն փաստաթղթերում արձանագրված պարտականությունները: Կարող եք չկասկածել»,-հավելել է Մակարյանը:
