Պուտինը դատապարտել է Անկարայի ահաբեկչությունը
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վճռականորեն դատապարտել է Անկարայի ահաբեկչությունը, ինչպես նաև բազմաթիվ զոհերի կապակցությամբ ցավակցել է Թուրքիայի ժողովրդին։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Վլադիմիր Պուտինը դատապարտում է Անկարայի անմարդկային ահաբեկչությունը։ Ռուսաստանի նախագահը մարդկային բազմաթիվ զոհերի կապակցությամբ վշտակցում է թուրք ժողովրդին, որը ենթարկվել է ահաբեկիչների հերթական հարձակմանը»։
