Պուտինը և Ռոհանին Երևանում քննարկել են Իրանի նախաձեռնությունը նեղուցների անվտանգության հարցում
Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Հասան Ռոհանին Երևանում քննարկել են Հորմուզի նեղուցում անվտանգության հարցով Իրանի նախաձեռնությունը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Իրանի նախագահի կայքին: «Իրանի և Ռուսաստանի նախագահները քննարկել են մեր երկրի նախագահի ծրագիրը, որը ներկայացվել է Նյու Յորք կատարած վերջին այցի ժամանակ: Այն հայտնի է որպես «Հորմուզի խաղաղության նախաձեռնություն»,- ասվում է զեկույցում:
Նշվում է, որ նախագահների հանդիպման մյուս թեմաները եղել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը: