Պուտինը ժամանել է Ավստրալիա: Մերկելի հետ հանդիպումը կկայանա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ավստրալիա, որտեղ կմասնակցի G20 գագաթնաժողովին, որը տեղի կունենա Բրիսբենում՝ նոյեմբերի 15-16-ը: Այս մասին հայտնում է «Ռաշա թդեյ»-ը:
Գագաթնաժողովի բացումը նոյեմբերի 15-ին է, սակայն մինչ պաշտոնական արարողակարգը «Մեծ քսանի» երկրների ղեկավարները կհանդիպեն ոչ պաշտոնական միջավայրում, որպեսզի քննարկեն համաշխարհային տնտեսության ընթացիկ իրավիճակը:
Նախատեսված է նաև Պուտինի առանձին երկկողմ հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Չնայած տարակարծություններին՝ այս տեղեկատվությունն այսօր հաստատել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
