Պուտինը համաձայնել է. Ալիեւը խուճապի մեջ է
Սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի միջանցքներում տեղի կունենա ԱՄՆ եւ ՌԴ նախագահների հանդիպումը: Նախատեսվում է, որ այն կտեւի 50-60 րոպե: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: Սպիտակ տունը հայտարարել է, որ հանդիպումը տեղի է ունենում ռուսական կողմի բազմաթիվ խնդրանքներին ի պատասխան:
Միաժամանակ, Սպիտակ Տան մամուլի քարտուղարը փաստացի մի քանի նսեմացնող արտահայտություն է թույլ տվել Ռուսաստանի հասցեին: Բացի այն, որ նա խոսել է հանդիպման համար Ռուսաստանի բազմաթիվ «հուսահատ» փորձերի մասին, նշել է նաեւ, թե ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման հանդիպման ընթացքում «բացահայտ թշնամանք» չի ցուցաբերի, քանի որ շարունակում է Ռուսաստանը համարել «տարածաշրջանային տերություն», որի տնտեսությունը շատ փոքր է զիջում Իսպանիայի տնտեսությանը:
Այդպիսով, հանդիպումից առաջ Սպիտակ Տունը փոխանցել է երկու հստակ հաղորդագրություն՝ Օբամա-Պուտին հանդիպումը ամենեւին չի նշանակի, որ Ռուսաստանը եւ նրա նախագահը վերադառնում են համաշխարհային քաղաքականության «թոփ ակումբ», դրա համար էլ Սպիտակ Տան մամուլի քարտուղարն ընդգծում է «տարածաշրջանային տերություն» դիտարկելու հանգամանքը:
Միաժամանակ, այդպիսով նա ակնարկում է, որ Պուտինը փաստացի ընդունել է հանդիպման համաձայնության ԱՄՆ այդ պայմանը: Համենայն դեպս, եթե Սպիտակ տան մամուլի քարտուղարի հայտարարությունից հետո ՌԴ նախագահը չհրաժարվի հանդիպումից, կնշանակի, որ իսկապես ընդունում է «տարածաշրջանային տերության» կարգավիճակը:
մանրամասն՝lragir.am-ում:
