Պուտինը հանդես է գալիս Դաշնային ժողովին ուղղված ավանդական ուղերձով (ուղիղ միացում)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր ելույթի սկզբում շնորհակալություն է հայտնել ռուս զինծառայողներին, որոնք մասնակցում են Սիրիայի տարածքում ահաբեկչության դեմ պայքարին։ Նա նշել է, որ դահլիճում են Սիրիայում զոհված զինծառայողների հարազատները։ Պուտինի խնդրանքով՝ հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:
