Պուտինը հարձակում է նախապատրաստում Ուկրաինայի վրա. Սաակաշվիլի
Ուկրաինայի վրա ազգային սպառնալիք է կախված: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մոբիլիզացրել է ուժերն ու դիվերսիա է իրականացնելու: Դրանից առաջ նա որոշակի բաներ է արել, որոնք Ուկրանիայի վրա հարձակվելու պատրաստություն են հիշեցնում:
«Պուտինը մի կողմից ստորագրեց Ուկրաինայի հետ գազային պայմանագիրը, դրանով Եվրոպային ասելով՝ մի՛ անհանգստացեք, ինչ էլ պատահի Ուկրաինայում, ես ձեզ գազ կտամ, իսկ մյուս կողմից՝ նրա ինքնաթիռները թռչում են Ատլանտյանի վրայով, և նա ասում է. «եթե ինչ-որ բան պատահի, ես ձեզ կռմբակոծեմ ատոմային զենքով»: Այսինքն՝ նա պատրաստվում է Ուկրաինայի վրա հարձակման, և դա միայն քաղաքական պատրաստություն չէ»,-ասել է Սաակաշվիլին:
Վերջինս նշել է, թե Ուկրաինայի հաղթանակն այլընտրանք չունի, քանի որ ագրեսիվ Ռուսաստանն ապագա չունի: Նա ուկրաինացիներին խորհուրդ է տվել համախմբվել:
Այս ամենի մասին Վրաստանի նախկին նախագահ` Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է ուկրաինական 24 ալիքին:
