Պուտինը Հայաստանի նախագահի խորհրդականին պարգևատրել է շքանշանով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահի խորհրդական Կարինե Մինասյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով: Այդ մասին ասվում է Կրեմլի պաշտոնական կայում տեղադրված հաղորդագրության մեջ:
Պարգևը շնորհվել է Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում, առեւտրատնտեսական և մշակութային կապերի ոլորտում ունեցած մեծ ավանդի համար:
Միանսյանը նախագահի խորհրդական է նշանակվել հունիսի 7-ին: Մինչ այդ նա զբաղեցրել է էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը:
