Պուտինը կարող է « շրջվել » Ասադից
Էրդողան . Պուտինը կարող է « շրջվել » Ասադից
Թուրքիայի նախագահ Ռ.Թ.Էրդողանը Daily Sabah թերթի հետ հարցազրույցի ժամանակ կարծիք է հայտնել Պուտինի և Բաշար Ալ Ասադի հարաբերույունների մասին :
- Կարծում եմ, Պուտինը կդադարի « ձեռք մեկնել » Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադին : Վերջին շրջանում նրանց հարաբերությունները ճգնաժամի մեջ են, Պուտինի վերաբերմունքը Սիրիային հույս չի ներշնչում,- ասել է Թուրք առաջնորդը :
Էրդողանի խոսքերով, նա այդ տպավորությունն ստացել է Պուտինի հետ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ :
- Նա այլևս չի կարծում, որ Ասադին պետք է օգնել, ես կարծում եմ, որ նա կարող է « շրջվել » Ասադից,- ավելացրել է Էրդղանը :
Սիրիայում քաղաքացիական պատերազմը սկսվել է 2011-ից, ըստ տատանվող տվյալների, դրան զոհ է գնացել եռեսունից քառասուն հազար մարդ :
2011-ից ի վեր Պուտինը « խրախուսում » է Ասադին :
