Պուտինը միջամտել է, որպեսզի Կոբզոնին Եվրոպա մեկնելու բժշկական վիզա տրամադրեն
Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը միջամտել է, որպեսզի երգիչ ու պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը կարողանա բժշկական վիզա ստանա` Եվրոպա մեկնելու նպատակով:
«Դոժդ» հեռուստաընկերությունը հայտնում է, որ դա հաջողվել է, չնայած այն բանին, որ Կոբզոնը ԱՄՆ-ի, Կանադայի, ԵՄ-ի սև ցուցակներում է` Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակներում:
Այն, թե ինչպես է Կոբզոնին հաջողվել վիզա ստանալ, պատմել է հենց ինքը Կոբզոնը և շնորհակալություն հայտնել Պուտինին:
Հայտնի է, որ նա Եվրոպա բուժման է մեկնելու սեպտեմբերի 9-ին:
մանրամասները՝tert.am -ում:
