Պուտինը նամակ է ստացել Ալիևի խորհրդականից
Ադրբեջանական կողմը հերթական սադրանքներն է սկսել գործի դնել: Նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Ազայի Գուլաևը նամակ է ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով նրան ստիպել Հայաստանին անհապաղ հանել հայկական ԶՈՒ-ն Ադրբեջանի տարածքից: Այս մասին հայտնում է haqqin.az-ը:
«Ինչպես բազմիցս հայտարարվել է Ադրբեջանի կողմից՝ իրավիճակի լարման և վատթարացման պատասխանատվությունը Հայաստանի վրա է: Հետևաբար, հարցի խաղաղ ճանապարհով լուծման և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման համար խնդրում եմ Ձեզ՝ միջոցներ ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորման համար՝ կոչ անելով Հայաստանին անհապաղ հանել Հայաստանի զինված ուժերը Ադրբեջանի Հանրապետության տարածքից»,-գրել է Գուլիևը:
Նա նաև կոչ է արել Պուտինին, օգտագործելով իր համբավը, ազդել հակամարտության լուծման վրա՝ հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների վրա:
