Պուտինը Պատվո շքանշան է շնորհել ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պատվո շքանշաններ է շնորհել Սիրիայում, Լեհաստանում, Հունաստանում և Հայաստանում դեսպաններ Ալեքսանդր Կինշչակին, Սերգեյ Անդրեևին, Անդրեյ Մասլովին և Իվան Վոլինկինին, տեղեկանում ենք pravo.gov իրավական տեղեկատվության պորտալից:
«Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության իրականացման գործում ունեցած մեծ ներդրման համար Պատվո շքանշանով պարգևատրել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կիրիլի Վոլինկինին»,- ասվում է փաստաթղթում:
