Պուտինը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր բարեմաղթանքներն է հղել ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների միջազգային համաժողովի մասնակիցներին, որն ընթանում է Երևանում և շնորհակալություն հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես նաև հայ գործընկերներին համաժողովը կազմակերպելու անգնահատելի օգնության համար, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ինստիտուտի շրջանավարտները հերթական անգամ ցուցադրում են իրենց բազմահազարանոց ինտերնացիոնալ ընտանիքի համախմբվածությունը, ուսանողական եղբայրության ոգու պահպանումը, հարգանքը Ռուսաստանի համալսարանական ավանդույթներին, ինչպես նաև ժողովուրդների միջև փոխըմբռնման ու համագործակցության ամրապնդման գործում իրենց ավանդը ներդնելու անկեղծ ձգտումը»,- ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում:
Պուտինը նշել է, որ պատահակ չէ որ այս տարի հանդիպումը կազմակերպվել է Երևանում: «Այս տարի նշվում է արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի 200 ամյակը: Այդ ինստիտուտն արդարացիորեն դարձել է Հայաստանի և Ռուսաստանի գիտական, մշակութային, ինտելեկտուալ և հոգևոր կապերի խորհրդանիշ: Իսկ ինստիտուտի հիմնադիրները՝ Լազարևների ընտանիքը՝ լավ հիշողություններ է թողոլ երկու երկրների պատմության մեջ»,շնշվում է ՌԴ նախագահի ուղերձի մեջ:
