Պուտինը շնորհավորական հեռագիր է ուղարկել Օբամային
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է ուղարկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ով այսօր նշում է ծննդյան 54-ամյակը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Շնորհավորական հեռագիր է ուղարկվել ԱՄՆ նախագահին... Ժամանակային տարբերությունը հաշվի առնելով՝ այն ընթացքում է»,- ասել է Պեսկովը։
Երկու պետությունների ղեկավարների հեռախոսազրույց ռուս նախագահի այսօրվա գրաֆիկում չկա, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
