Պուտինը խոսել է իր մականվան մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել ամերիկյան CBS հեռուստաընկերությանը:
Լրագրողի այն նկատառմանը, որ որոշակի մարդիկ Պուտինին անվանում են «ցար», Պուտինը պատասխանել է, որ այդպիսի մականունը նրան չի համապատասխանում:
«Ոչ, այն ինձ չի համապատասխանում: Կարևոր չէ, թե քեզ ինչպես են անվանում: Կարևոր է այն, թե դու ինչ ես պատրաստվում անել քո երկրի համար»,-նշել է Պուտինը:
«Ինձ տարբեր ձևով են անվանում»,-ասել է նա:
slaq.am
