Պուտինը խոստովանել է, որ սիրահարված է.Սիրում եմ և սիրված եմ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի կայացած ասուլիսի ժամանակ խոստովանել է, որ սիրահարված է: Daily Mail-i տվյալներով` ամուսնալուծված հզոր առաջնորդը հայտարարել է, որ «սիրում է և սիրված է», այսպիսով էլ ավելի բորբոքելով օլիմպիական մարմնամարզուհի Ալինա Կաբաևայի հետ իր հարաբերությունների մասին խոսակցությունները:
Ամենահզոր ամուրին մեկ տարուց ավելի է ամուսնալուծված է: Նրա նախկին կինը Լյուդմիլան էր, ում հետ ապրել է 30 տարի: Պուտինի անձնական կյանքն արգելված թեմա էր Մոսկվայում, սակայն երեկվա ասուլիսում լրագրողներից մեկը նրան հարց է ուղղել` արդյո՞ք ժամանակ գտնում է անձնական կյանքի համար, թե՞ ոչ: Եվ 62-ամյա Պուտինը պատասխանել է` «Այո'»:
