Քաջարանի հիվանդանոցի տնօրենը փախել է Հայաստանից. Ո՞վ է պատասխան տալու տեղի ունեցածի համար
Փաստինֆոն գրում է. Ամանորյա արձակուրդից անմիջապես հետո` աշխատանքային հենց առաջին օրը, Առողջապահության նախարարությունը հայտարարեց Քաջարանում հեպատի-C-ի վարակի տարածման մասին:
Նման շտապողականությունը պատահական չէր, քանի որ վարակի մասին այստեղ շուրջ 1 ամիս առաջ էին իմացել, բայց, ինչպես դա սովորաբար լինում է, որոշել էին լռել, մինչև որ փաստն այլևս թաքցնելն անհնար դարձավ:
Հայտարարվեց նաև, որ Առողջապահական պետական տեսչության կողմից նյութեր են նախապատրաստվել՝ վարչական վարույթ հարուցելու համար:
Անցավ 10 օր, նախարարությունում ասուլիս հրավիրվեց, որի ընթացքում դարձյալ հայտարարվեց, որ տեսչությունում վարույթ է հարուցված: Այսինքն` 10 օրվա ընթացքում կատարվել էին լաբորատոր հետազոտություններ, հարուցվել էր քրեական գործ, բայց տեսչության վարույթն ինչպես հարուցվել էր, այնպես էլ մնացել է նույն տեղում:
Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանն էլ լրագրողներին տեղեկացրեց. «Ես եղել եմ Քաջարանում, տեղում ծանոթացել իրավիճակին։ Մարզպետարանում մարզպետի և շահագրգիռ մարմինների հետ խնդիրը քննարկվել է»։
Տարօրինակ է, սակայն, փոխնախարարը որևէ կերպ չհիշատակեց այս պատմության հիմնական կողմի` հիվանդանոցի ղեկավարության մասին:
մանրամասները` սկզբնաղբյուրում
