Քանաքեռցի Տույ-Երրորդ Մասցի Լյովիկ-Օշականցի Գեւորիկ եռյակը այլեւս «ախպերություն է»
Fnews.am-ին հասած տեղեկությունների համաձայն, հայտնի քրեական հեղինակություններ ՝Քանաքեռցի Տույ-Երրորդ Մասցի Լյովիկ-օրենքով գող Օշականցի Գեւորիկ հակամարտությունը այլեւս ավարտված է: Ավելին, շրջանառվող լուրերի համաձայն, եռյակը ոչ միայն <բարիշել> է, այլ նաեւ նրանց միջեւ <ախպերական հարաբերություններ> են ձեւավորվել, որի մասին ի դեպ խոսվում է տարբեր շրջանակներում, ովքեր քիչ թե շատ տեղյակ են եռյակի միջեւ տեղի ունեցած հայտնի միջադեպից ու սկանդալից: Ավելին, պտտվող լուրերի համաձայն, երեկ երեկոյան Երեւանում բազում օրենքով գողերի մասնակցությամբ <սխոդկա> է տեղի ունեցել, որի ժամանակ էլ այս հարցին վերջնական հանգուցալուծում է տրվել, իսկ եռյակի միջեւ մինչ այս եղած բոլոր հարցերը այլեւս պարզաբանված են: Եվ այն խոսակցությունները, թե կրիմինալ աշխարհում նոր <ռազբորկաներ> են սպասվում Քանաքեռցի Տույ-Երրորդ մասցի Լյովիկ-Օշականցի Գեւորիկ հարաբերություններում, այլեւս մնում է անցյալում: Քանի որ նրանց միջեւ ստեղծված ջերմագին հարաբերությունների մասին քննարկվում է անգամ քաղաքական շրջանակներում, որոնք բացառում են նաեւ այն վարկածները, թե այս միջադեպից հետո ՀՀ-ի ներքաղաքական կյանքում կարող էին նոր ցնցումներ արձանագրվել: Հնարավոր որեւէ բախում եւ նոր զարգացում, այլեւս բացառում են:
Նոնա Ադամjան
