Քանի հոգի է անցնելու Կոշ ՔՀԿ-ի գործով...
Հատուկ քննչական ծառայությունը կաշառք վերցնելու համար քրեական գործ է հարուցել "Կոշ" ՔԿՀ-ի առանձին պաշտոնատար անձանց նկատմամբ:Իսկ այս պահին, դեռեւս հայտնի չէ, թե հստակ քանի հոգի են անցնելու սույն գործով: Այս մասին, Fnews.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը:
-Քրեական գործը հարուցվել է "Կոշ" քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկի հաղորդման հիման վրա: "Դատապարտյալը հաղորդում է տվել այն մասին, որ ՔԿՀ-ի առանձին պաշտոնատար անձինք (նախաքննության գաղտնիությունից ելնելով` անուններ առայժմ չեն հաղորդվում) առանձնապես խոշոր չափերի կաշառք են ստացել` ծառայության գծով հովանավորչության համար: Դեպքի առթիվ ՀՔԾ-ն նախապատրաստել է նյութեր եւ հարուցել քրեական գործ` Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Այս պահի դրությամբ` նախաքննություն է ընթանում:
