Քարաթափում՝ Գորիս-Կապան-Մեղրի ավտոճանապարհին. կատարվել են մաքրման աշխատանքներ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին` ժամը 16:00-ի սահմաններում, Մ2 Գորիս-Կապան-Մեղրի ավտոճանապարհի 358կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում:
Ճանապարհը միակողմանի երթևեկելի է:
Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Մեղրի-Քաջարան հատվածի 19-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում:
Հրշեջ-փրկարարները «Մեղրի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ հատուկ տեխնիկայի օգնությամբ կատարել են ճանապարհի մաքրման աշխատանքներ:
