Քարաթափում Ֆիոլետովո գյուղի մոտակայքում
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 08:36-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, ինչից ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջը, ՃՇՇ աշխատակիցները Մ8 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 32-րդ կմ-ի մոտակայքից հեռացրել են քարաբեկորը. երթևեկությունը վերականգնվել է:
