Քարդաշյանների ընտանիք. նոր մանրամասներ ռեալիթի շոուի աստղերից
Ոչ մի օր չի անցնում առանց Քարդաշյանների ընտանիքի մասին ինչ-որ նորության: Այս անգամ, քննարկման թեմա է դարձել աստղ քույրերի մայր Քրիս Ջենները: Մեկ տարի առաջ, 59-ամյա աշխարհիկ կինը զվարճացել էր մյուս ամուսնու՝ մարզիկ Բրյուս Ջենների հետ: Ու դատելով այս ամենից՝ Քիմ Քարդաշյանի մայրը չի պատրաստվում մնալ ամուրու կարգավիճակում, և պատրաստվում է ամուսնանալ երիտասարդ զուգընկերոջ հետ:
Քրիսի ընտրյալը դարձել է 34-ամյա Գորի Քեմբելը՝ Ջասթին Բիբերի մենեջերը: Սիրահարները հանդիպում են այս տարվա օգոստոսից, ապրում են միասին, և պատրաստվում են օրինականացնել իրենց հարաբերությունները: Ջենների աղջիկները անհանգստանում են շտապողականությունից: Նրանք կասկածում են երիտասարդ զուգըներոջ զգացմուքների վրա, ու կասկածում, որ Քեմբելին միայն գերում է Ջենների հայտնի լինելը:
Միևնույն ժամանակ, Քիմ Քարդաշյանի և Քեյնի Ուեսթի հարաբերությունները ճգնաժամի մեջ են: Արևմտյան ԶԼՄ-ներում նորից տեղեկություններ են պտտվում նրանց բաժանության մասին, որի նախաձեռնողը արդեն որերորդ անգամ Քիմն է:
