Քարդաշյաններն ապրիլին իրենց առաջին այցելությունը կկատարեն Հայաստան (լուսանկարներ)
Միջազգային մամուլը տեղեկացնում է, որ Քլոյե, Քիմ և Քորթնի Քարդաշյանները պլանավորում են իրենց նախնիների հայրենիք այցելել այս տարվա ապրիլ ամսին։ Ճամփորդության մանրամասները դեռևս հայտնի չեն, սակայն հայտնի է, որ Քիմը պատրաստվում է իր հետ վերցնել դստերը՝ Նորթ Ուեսթին, իսկ Քորթնի Քարդաշյանը կճամփորդի իր երեխաների՝ Մասոնի, Պենելոպեի ու Ռեյնի հետ։ Սպասվում է, որ նրանց կմիանան նաև մի քանի զարմիկներ։ Քիմի ամուսինը՝ Քեյնի Ուեսթը, կմիանա նրանց, եթե վերջինիս չխանգարի իր հյուրախաղերի ծրագիրը։
Քարդաշյան քույրերի լուսահոգի հայր Ռոբերտ Քարդաշյանը հայ և ամերիկացի ծնողներ է ունեցել, իսկ նրա պապն ու տատը Ռուսական կայսրության (որը կործանվեց 1917թ) տիրապետության տակ գտնվող Թուրքիայից ԱՄՆ արտագաղթած էթնիկ հայեր են եղել։
Քույրերը երբեք չեն թաքցրել իրենց հայկական արմատներն ու հպարտությամբ են խոսել իրենց ժառանգության մասին և ամեն տարի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Երբ Քիմ Քարդաշյանի լուսանկարը հայտնվել էր «Cosmopolitan Հայաստան» ամսագրի առաջին շապիկին, նա այս առնչությամբ ասել էր.
Իմ հայկական ժառանգությունն ինձ համար մեծ նշանակություն ունի և ես մեծացել եմ իմ արմատներով ու մշակույթով մշտապես մեծ հպարտության զգացումով։ Որպես հայկական և ամերիկյան ծագում ունեցող կին, ինձ համար մեծ պատիվ է հայտնվել «Cosmopolitan Հայաստան» ամսագրի առաջին շապիկին։
Դե ինչ, անհամբեր սպասում ենք Քարդաշյանների հայաստանյան ճամփորդության նոր լուսանկարներին։
