Քարդաշյանները նվեր են ուղարկել Facebook-ում 100.000 հետևորդ ունեցող փոքրիկին (լուսանկարներ)
Ավստրալիայում բնակվող Իջիփթ անունով փոքրիկին, ով Facebook սոցիալական ցանցում 100.000-ից ավելի հետևորդ ունի, Քարդաշյան քույրերը նվերներ են ուղարկել, գրում է Daily Mail-ը։
Փոքրիկը 8 ամսական է։ Նա բրիսբենցի ռեփեր Ֆորթաֆիի և նրա կնոջ՝ Շանա Էվերսի կապուտաչյա դուստրն է։
Նրա լուսանկարն անմիջապես հայտնի է դարձել սոցցանցերում, երբ հայտնվել է Kardashian Kids-ի Instagram-ի էջում։
Այն հավաքել է 30.000 «լայք», որով ոգեշնչված՝ Քարդաշյան քույրերը նրան գրություն են ուղարկել՝ նվերների հետ միասին։
Նվերները եղել են հագուստի խանութի մանկական նոր հավաքածուից։
Kardashian Kids մանկական հագուստի խանութը պատկանում է Քիմ և Քլոե Քարդաշյաններին։
Քարդաշյան քույրերի գրությունը

Փոքրիկն իր ռեփեր հոր գրկում
Իջիփթն իր մոր՝ Շանայի գրկում
Քլոե, Քորթնի և Քիմ Քարդաշյանները

Փոքրիկը ծնողների հետ Բրիսբեն քաղաքի իրենց տանը.
