Քարի արտադրամասում հայտնաբերվել է գիշերապահակի դին
Նախօրեին Վայոց ձորի մարզում գտնվող քարի արտադրամասում դիակ է հայտնաբերվել:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ տղամարդը, ում դին հայտնաբերվել է արտադրամասի պահակատանը, 65 տարեկան էր և նշված արտադրամասի գիշերապահակն էր:
Տղամարդու մահվան հստակ օրը դեռևս հայտնի չէ, սակայն, մեր տեղեկություններով, նա մահացել է հունվարի 26-ից մինչև փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում:
Հայտնի է նաև, որ նա հանկարծամահ է եղել:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
pastinfo.am
