Քաթարում սկսել է գործել այդ երկրում թուրքական ռազմաբազան
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Քաթար կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ սկսել է գործել այդ երկրում թուրքական ռազմաբազան, գրում է ՌԻԱ Նովոստին
Դոհայում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ նա հայտարարել է. «Այսօր համաձայնագիր է ստորագրվել ռազմական ոլորտի համագործակցության մասին, որի համաձայն՝ սկսել է գործել Կատարում տեղակայված Թուրքիայի զինված ուժերի ռազմաբազան»:
